Ադրբեջանը վանդալիզմի հերթական ակտը կատարել է օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցի նկատմամբ։
Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։
Այս ակտը, որը նախապես դիտարկվում էր որպես սովորական վանդալիզմ, հիմնականում ունի էթնիկ և կրոնական բնույթ։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոցը, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայրը։ Այս գործողությունը հակիրճ արտահայտված էթնիկ ատելության դրսևորում է։