Իմ դիտարկմամբ, հայաստանյան շուկայում վերջին շրջանակում արձանագրվող բենզինի գների աճի պատճառը մի քանի գործոնների համադրություն է։
Առավել կարևորը՝ Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների հետևանքով առաջացած անկայունությունն է։ Այս իրավիճակը ազդում է տարածաշրջանային շուկաների վրա, ինչը, իր հերթին, անդրադառնում է նաև մեր երկրի վառելիքի գների վրա։
Բացի այդ, աշխարհի գների տատանումները և ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով ռուսական շուկայում ձևավորված անկայունությունը նույնպես ունեն իրենց ազդեցությունը։
Հայաստանի համար, որպես բենզինի խոշոր ներմուծող, շարունակում է մնալ Ռուսաստանը։ Ադրբեջանն այս հարցում կարող է հանդես գալ որպես այլընտրանքային աղբյուր, սակայն դրա մատակարարման ծավալները զգալիորեն սահմանափակ են։
Երկարաժամկետ կայունություն ապահովելու համար, իմ կարծիքով, անհրաժեշտ է երկարաժամկետ մատակարարման պայմանագրերի կնքում ռուսաստանյան ընկերությունների հետ։ Սա կօգնի նվազեցնել շուկայում առաջացող անկայունությունները և ապահովել ավելի կանխատեսելի գների դինամիկա։