ԹԱԹՈՅԱՆ․ ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԹՈՂՆԵԼ ՀԵՏԱԳԱՅԻՆ

Հայաստանի խաղաղություն հաստատելու ջանքերը բացարձակապես կարևոր են, սակայն դրանք չպետք է ստանձնել մեր ինքնիշխան տարածքների օկուպացիայից ազատագրման հարցը՝ այն հետագայում մոռանալու և անտեսելու համար։ Այս կարևոր հայտարարությունը Facebook-ի իր էջում արել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութ։

Նրա խոսքով՝ չի կարելի ապրել մարող հույսերով, և բանակցությունները չպետք է ստեղծեն տպավորություն, թե բռնությամբ զավթված տարածքների գոյությունը կարող է չճանաչվել։

«Խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերը իսկապես կարևոր է։ Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն այն, ինչի մասին բոլորը գիտեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքը, և դա անհամատեղելի է որևէ արժանահավատ խաղաղ համաձայնագրի հետ»,- ընդգծել է նա։

Տեսանյութում Թաթոյանը նաև նշել է, որ 2021 թվականից ադրբեջանը զավթել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ իրենց վերահսկողության տակ ունեն հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր ավելի։

«Բազմաթիվ բանակցություններից հետո Հայաստանի տարածքի որևէ սանտիմետր չի վերադարձվել։ Օկուպացիոն որևէ ստորաբաժանում դուրս չի բերվել։ Զինված ուժով ստեղծված ռազմական իրողությունը պահպանվել է, մինչդեռ դիվանագիտությունը շարունակվում է այնպես, կարծես այդ փաստը երկրորդական է»,- նշել է նա՝ հավելելով, որ գործընթացը պետք է կապվի պարտավորությունների հետ։

Նրա խոսքով՝ այլապես սա վատ նախադեպ է, որը սխալ ուղերձ է ուղարկում ոչ միայն ադրբեջանական ղեկավարությանը, այլև աշխարհի բոլոր դերակատարներին, թե զենքով ձեռք բերված տարածքային նվաճումները կարելի է պահել անժամկետ՝ պայմանով, որ բանակցությունները շարունակվեն։

«Սա ազդանշան է, որ եթե նրանք սպասեն, ապա ստացվում է, կարող են զավթածն օրինականացնել ու խուսափել պատասխանատվությունից»,- ասել է Թաթոյանը։

Նա նաև նշել է, որ անցյալ տարվա օգոստոսին արձանագրված Թրամփի ուղուն վերաբերող համաձայնությունները հետաձգելը, գուցե նույնիսկ տապալել են Սյունիքը զավթելու ադրբեջանական ծրագրերը։

«Տրանսպորտային միջանցքների, տարածաշրջանային ինտեգրման կամ վստահության ամրապնդման մասին համաձայնությունները չեն կարող գոյություն ունենալ, եթե զուգահեռ շարունակվում է տարածքի բռնազավթումը»,- ընդգծել է նա։

Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարություններին, որոնցում նա հիվանդ բնորոշում է տվել հայ հասարակությանը, և նշել է, որ ադրբեջանական պետական նարատիվը շարունակում է պնդել, թե ամբողջ Հայաստանը հին ադրբեջանական հող է։

«Նման բառապաշարը անհամատեղելի է հաշտության հետ։ Սա ոչ թե համակեցության, այլ հիերարխիայի, ոչ թե փոխզիջման, այլ ճնշման ու ռասիզմի լեզու է»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ հարատև խաղաղությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ բանակցությունները հիմնվեն պարզ սկզբունքի վրա․ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և օկուպացիան չի կարող նվեր տրվել ժամանակի ընթացքում։