Իրանը չի հավատում «Թրամփի ուղու» շուրջ հավաստիացումներին

Իրանը վաղուց իր դիրքորոշումը հայտնել է «Թրամփի ուղու» հետ կապված հարցում։ Այս մասին ես նկատել եմ՝ վերլուծելով ներկայիս քաղաքական իրադարձությունները։

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությունները, որոնք հաճախ կապվում են ռեֆորմատորական թևի հետ, ցույց են տալիս ներքին հակասություններ։ Իրավիճակն այն է, որ մի խումբ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահին և արտգործնախարարին, հայտարարություններն ավելի մեղմ են։ Նրանք փորձում են համոզել, թե «Թրամփի ուղի»-ն Իրանի դեմ չէ, և բերում են դրան հակադրվող փաստարկներ։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք իրապես համոզվել են դրանում։

Իմ կարծիքով, հիմա ժամանակն է եկել, որ Իրանի ամենաազդեցիկ թևը, որի կենտրոնում հոգևոր առաջնորդն է, իր դիրքորոշումը հստակ արտահայտի։ Իրանում, որտեղ որոշումները կայացնում է հոգևոր առաջնորդը, ոչ թե նախագահը կամ արտգործնախարարը, այս հայտարարությունը պետք է գա հենց այդ կառույցից։

Այս հայտարարության ժամանակագրությունը հատկապես զգայուն է։ Այն տեղի է ունեցել այն պահին, երբ Հայաստանի պաշտոնական անձանց խումբ այցելել էր Իրան և փորձում էր հարթել ցանկացած մտահոգություն։ Հենց այդ ֆոնի վրա, երբ հայկական կողմը փորձում էր համոզել, Իրանից եկավ ամենակոշտ հայտարարություններից մեկը։