Հայաստանում աննախադեպ թվով բիզնեսներ են փակվել 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացված հարկային դրույքաչափերի և հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկման համակարգի փոփոխությունների հետևանքով։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին տասը ամիսների ընթացքում իրենց գործունեությունը դադարեցրել են 30,169 հարկ վճարողներ, որոնցից 22,850-ը անհատ ձեռնարկատերեր են, իսկ 6,950-ը՝ առևտրային կազմակերպություններ։
Այս թիվը զգալիորեն գերազանցում է նոր գրանցված կամ վերսկսած բիզնեսների քանակը։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին իրենց գործունեությունը սկսել կամ վերսկսել են 26,767 հարկ վճարողներ, որից 18,205-ը անհատ ձեռնարկատերեր, իսկ 7,420-ը՝ առևտրային կազմակերպություններ։
Այսպիսով, դադարեցումների թիվը գերազանցում է նոր գրանցումների թիվը 3429-ով։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրենց գործունեությունը դադարեցրել են 21,720 հարկ վճարողներ, ինչը 39 տոկոսով ավելի է այս տարվա ցուցանիշից։
Այսպիսով, 2025 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում բիզնեսի դադարեցումների թիվը ավելացել է 8476-ով՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ։
Հարկ վճարողների գործունեությունը դադարեցնելու և վերսկսելու դեպքերը դինամիկ փոփոխվում են, ինչը հստակ ցույց է տալիս տնտեսական իրավիճակի անկայունությունը։