Պետք է բարձրացնել հարցը՝ Բաքվում պահվող մեր ռազմագերիների ազատման մասին

Իմ կարծիքով, ԱՄՆ փոխնախագահի՝ Բաքու կատարվելիք այցի ընթացքում հայկական կողմը պետք է մաքսիմալ լարի իր ներուժը և բարձրացնի հարցը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

Այս հարցի բարձրացման հնարավորությունը, իմ տեսքով, հիմնված է նախկինում ապացուցված փաստի վրա։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։ Այսպիսով, նման սցենարը, որը հաջողություն է գրանցել մեկ երկրում, կարող է հաջողություն գրանցել նաև մեկ այլ երկրում՝ ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։

Այս հարցը, իմ համոզմամբ, ունի բարձր ռազմաքաղաքական նշանակություն և պետք է դառնա ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերի հիմնական թեմա։

Այս հարցի բարձրացման հնարավորությունը նաև կապված է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության հետ։ Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հիգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե՛ Վենսի անձնական, թե՛ Թրամփի վարչակազմի աշխարհայացքի մեջ։ Այս հանգամանքը, իմ կարծիքով, հավելյալ դրդապատճառ է հայկական կողմի համար աշխատելու այս ուղղությամբ։

Հետևաբար, ես կոչ եմ անում Հայաստանում և Սփյուռքում նպատակային աշխատանք կատարել այս ուղղությամբ՝ վստահ լինելով, որ կարելի է «կապիտալիզացնել» Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով։ Այս հարցը պետք է դառնա մեր հիմնական նպատակը։

Այս խոսքերը հնչում են Իրանի հետ կրկին թեժացող հակամարտությամբ պայմանավորված՝ ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում զգալի ուժերի տեղակայման համատեքստում։