ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՈՒ ՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նորացման Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» անցնող քաղաքական տարվա եզրափակիչ շոուն է։ Նպատակը նույնն է. զանգվածային հիմարացում՝ հասցված աբսուրդի աստիճանի իր բարձրակետին։

Բանն այն է, որ այդ «քարտեզը» նախատեսված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հոգևոր աստիճանից հրաժարմանը հաջորդելիք ժամանակաշրջանի համար։ Վեհափառին Փաշինյանը սովորության համաձայն կոչում է Կտրիճ Ներսիսյան աշխարհիկ անունով։

Չենք թվարկի այդ զառանցալից փաստաթղթի, ինչպեսև «Կանոնագրքի» բոլոր կետերը, որոնք հանրային տիրույթում արդեն թվարկել է Փաշինյանը։ Փաստն ակներև է. Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, Գարեգին Բ-ն իր տեղում է, և նրա լիազորությունները որևէ կերպ պայմանավորված չեն Փաշինյանի հղումներով Արդարադատության նախարարությունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2011թ. գրանցման փաստաթղթերին, 2009-2014թթ. փաստաթղթերին և «Կանոնագրքի» ստեղծման աշխատանքներին…

ՀՀՇ–Ի կառավարման տարիներից ի վեր ընդդեմության գրել Է տասնյակ «ճանապարհային քարտեզներ»՝ նախատեսված իշխանության տապալմանը հաջորդելիք ժամանակահատվածի համար, դրանք բոլորը մնացել են թղթի վրա, քանզի «ճանապարհային քարտեզներով» անհնար է որևէ մեկին զրկել իշխանությունից, այդ թվում՝ հոգևոր իշխանությունից։ Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» քաղաքական մակուլատուրայի տիպիկ օրինակ է։

Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ խաչակրաց արշավանքի չոր մնացորդում՝ 10 արքեպիսկոպոս Հուդաներ, 4 արքեպիսկոպոսներ քաղաքական բանտարկյալի կարգավիճակով և ողջ ժողովրդին հայտարարված պատերազմ։

«Նա, ով պատերազմ է հայտարարել Եկեղեցուն, պատերազմ է հայտարարել ամբողջ ժողովրդին։ Սա աննախադեպ երևույթ է մեր պատմության մեջ։ Այս պատերազմում ես ոչ մի գաղափար չեմ տեսնում, միայն անձնական շահագրգռվածություն»,- հայտարարեց պատմաբան Խաչատուր Ստեփանյանը։

Այդ պատերազմի յուրաքանչյուր դրվագն ավելի ու ավելի է համոզում ժողովրդին, որ Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Մարդիկ հասկանում են, որ արքեպիսկոպոսների ձերբակալությունների հետևում զուտ քաղաքական պատճառներ են թաքնված։ Հայտնի է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 տարվա ազատազրկման դատապարտվեց 2023 թվականին արտաբերած խոսքերի համար։ Դրանից անմիջապես հետո հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանը դիմել էր դատախազություն, որպեսզի վերջինս գործ հարուցի արքեպիսկոպոսի դեմ, սակայն դատախազությունը Աջապահյանի խոսքերի մեջ հանցակազմ չէր տեսել։ Գրեթե 3 տարի անց այդ հանցակազմը հանկարծ «հայտնվեց»։

«Ես իշխանություն զավթելու կոչ չեմ արել, ես հեղաշրջման կոչ եմ արել, դա զավթման կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեն երկիրն այդ խելագարից»,- հայտարարեց արքեպիսկոպոսը։ 3 տարի անց նրա խոսքերում «հանցակազմ» գտան և դատապարտեցին 2 տարվա ազատազրկման։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել 7 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ 2018թ. ապրիլին «սիրո և համերաշխության հեղափոխություն» կարգախոսով իշխանության հակասահմանադրական զավթումից հետո սկսվեց «Նոր Հայաստան՝ նոր Կաթողիկոս» շարժումը։ Արքեպիսկոպոսին մեղադրում են նրանում, թե իբր 7 տարի առաջ նա մարիխուանայի փաթեթ է գցել շարժման ակտիվիստներից մեկի գրպանը։ Հարց. ի՞նչու նրան պատասխանատվության չենթարկեցին այն ժամանակ՝ 7 տարի առաջ։ Արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը հավաստում է, որ իր պաշտպանյալի դեմ ուղիղ ցուցմունքներ չկան, բայց այդ «մանրուքները» ոչ մեկին չեն հետաքրքրում։

Այսօր Հայաստանում քաղաքական պատվերի առկայության դեպքում ցանկացածին կարելի է հետին թվով մեղադրել հանցավոր արարքների մեջ, իսկ «վկաներ» գտնելը, որոնք պատրաստ են սուտ ցուցմունքներ տալ նրա դեմ, ում վերաբերյալ պատվեր է իջեցված, առավել քան հեշտ է։

Մարդիկ տեսնում են, թե ինչպես են Փաշինյանն ու իր շրջապատը կաշվից դուրս գալիս, որպեսզի ցեխ շպրտեն նրանց վրա, ովքեր հրաժարվում են պարել իրենց դուդուկի տակ։ Մարդիկ ամեն օր ականատես են արդարադատության նենգափոխմանը քաղաքական պատվերներով։ Ամբողջ գյուղը ոտքի էր կանգնած…