Եթե խոսքը ընտրություններում ԵՄ օգնության մասին է, ապա դրանք ի սկզբանե կլինեն ոչ ժողովրդավարական

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը՝ 2026 թվականի առաջիկա ընտրություններում Հայաստանին օգնելու ձգտման վերաբերյալ։

Փորձագետի խոսքով՝ ԵՄ-ի նման գործելաոճը նախկինում արդեն ցուցադրվել է Մոլդովայում, որտեղ Մայա Սանդուն, ում Մոլդովայի բնակչության մեծամասնությունը չի սատարում, հաղթեց ընտրություններում արտերկրում գտնվող ընտրազանգվածի հաշվին։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակը ցույց է տալիս, թե ԵՄ օգնությունը կարող է հանգեցնել նրան, որ իշխանության ղեկին մնա այն անձը, ով չի վայելում ժողովրդի լայն աջակցությունը։

«Կարծում եմ՝ այժմ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք թույլ են տալիս ընտրել հետագա զարգացման այլ ուղի։ Ներկայիս վարչակազմը, եթե կարելի է այդպես անվանել, ցանկանում է պահպանել այդ իշխանությունը։ Հետևաբար, եթե խոսքը ընտրություններում ԵՄ օգնության մասին է, կարելի է համարել, որ այդ ընտրություններն ի սկզբանե կլինեն ոչ ժողովրդավարական, և կկիրառվեն այսպես կոչված քաղտեխնոլոգիաներ։ Եվ մենք կտեսնենք, թե ով կշահի այդ տեխնոլոգիաներից։ Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնը շուտով կդառնա անփոփոխելի»,- նշել է Լեոնկովը։

Նրա խոսքով՝ Անդրկովկասի հարցը դեռ բաց է, և Ռուսաստանն ու Իրանը, որպես մերձավոր դաշնակիցներ, ունեն շահեր՝ թելադրված սեփական սահմանների անվտանգությամբ։ Երկու երկրներն էլ ցանկանում են, որ տարածաշրջանում տեղի ունենա կայունություն, և այդ ցանկությունը, նրա կարծիքով, կընդունվի Եվրամիության կողմից, որն այժմ որդեգրել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու կուրսը։

«Նրանք դա նույնիսկ չեն թաքցնում, այդ մասին խոսում են հրապարակավ՝ արտահայտելով ոչ բարեկամական, ավելի ճիշտ՝ թշնամական զգացմունքները Ռուսաստանի հանդեպ»,- եզրափակել է Լեոնկովը։