Անօրինակ շրջափակման և, հետագայում, լայնածավալ պատերազմի հետևանքով հյուծված արցախցիների բռնագաղթը, ցավոք, ներիշխանական հարթությամբ ի սկզբանե անտեսվում և հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնելու՝ «փախուստ»։
Այս հայտարարությունը, որը հնչեցվել է Երևանի մետրոպոլիտենում, իշխանության ներկայացուցչի կողմից ուղղված էր դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի հասցեին՝ արցախցիներին անվանելով «փախածներ»։
Անտեսվում է անգամ այն անհերքելի փաստը, որ 1993թ․ Արցախյան ազատամարտում զոհվել են ոչ միայն դիմադրություն ցուցաբերած զինուժի 129 զինվոր, այլև խաղաղ բնակիչներ՝ կանայք, երեխաներ և ծերեր։ Զոհերի անուններն ու զորամասերը հրապարակված են։ Ադրբեջանական կողմը, ըստ իրենց պաշտոնական հայտարարության՝ ունեցել է ավելի մեծ կորուստներ՝ 192 զոհ։
«Փախչելու» և դրան արհեստականորեն սոսնձված «Արցախի հարցը փակված համարելու» թեզերի հիմքում դրված ենթաթեզերն աչքի են ընկնում ներքին տրամաբանության իսպառ բացակայությամբ։ Ընդգծենք միայն, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու արգելքը խորը հակասության մեջ է ՄԱԿ-ի կանոնադրության և դրան համապատասխան պետության էությունը ամրագրող միջազգային պայմանագրերի հետ։
Այս օրերին իշխանականները շատ են խոսում այն մասին, որ իրենք «50 տոկոս…»։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․․․