Ամերիաբանկը շարունակում է իր ցանցի ընդլայնումը՝ նպատակ ունենալով ավելի մոտ լինել իր հաճախորդներին։ Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղ է բացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ «Արտաշատ»-ը Ամերիաբանկի 29-րդ մասնաճյուղն է և առաջինը՝ մարզի մայրաքաղաքում։
Բացման առթիվ «Արտաշատ» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ՝ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
Հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար
Վճարային քարտ: Բանկի հաճախորդ դառնալու դեպքում յուրաքանչյուր հաճախորդ կստանա մեկ Visa Platinum կամ MasterCard Platinum վճարային քարտ՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Անվճար հաշվի բացում: Բացվում է անվճար հաշիվ՝ ծառայությունների փաթեթով, որը ներառում է ՀՀ դրամով և արտարժույթով մեկական հաշիվ, ինչպես նաև Classic/Standard վճարային քարտ՝ առանց 4 տարվա սպասարկման վճարի։
Վերաֆինանսավորում: Գրանցված եկամուտ ունենալու դեպքում անգրավ վարկերի տրամադրում է կատարվում վերաֆինանսավորման նպատակով՝ 15%-ով։
Հատուկ առաջարկներ իրավաբանական անձանց համար
Բիզնես հաշիվ: Բիզնես հաշվի «Ստարտ» և «Պլատինում» փաթեթները տրամադրվում են առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Բանկինգ ծառայություններ: Բանկինգ ծառայությունները՝ ներառյալ ինտերնետ և մոբայլ բանկինգը, տրամադրվում են առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Բիզնես քարտեր: Բանկը տրամադրում է Visa Business, Mastercard Business, Visa Platinum կամ Visa Platinum Digital Business քարտեր՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
Քարտեր ղեկավարներին: Ընկերության ղեկավարներին կամ իրական շահառուներին (բացառությամբ Signature կամ Infinite տեսակի քարտերի) տրամադրվում է մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի։
«Արտաշատ» մասնաճյուղը, որը տեխնիկապես հագեցած է և ունի հարմարավետ սրահ, իր հաճախորդներին սպասում է Օգոստոսի 23 փողոց, 107 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:30-ից մինչև 17:00։