«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումը ներկայիս պայմաններում ռիսկային է։
Ըստ փորձագետի տեսակետի՝ ամերիկացիները հասկանում են, որ իրենց սպառնալիքները Իրանի կողմից լուրջ են ընդունվում, և պատասխանը նույնպես պատրաստվում է համապատասխանորեն։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ում դեռ չեն հավատացել, որ հեղափոխական ալիքը Իրանում մարել է։ Նրանց թվում է՝ եթե ճնշում գործադրեն Իրանի սահմանին տիրող իրավիճակի վրա, ապա կարող են համոզել դժգոհ քաղաքաբնակներին ամերիկացիների օգնությամբ փոփոխությունների գնալ և նորից ներգրավվել պայքարի մեջ։
Կոլտաշովը նաև հավելել է, որ նախկին հարվածները, որոնք Իսրայելը հասցրել է Իրանին, հանգեցրել են հասարակության համախմբմանը արևմտյան ագրեսիայի դեմ։ Քաղաքագետը կարծում է, որ հայտնի չէ, թե ինչպես կպահի իրեն Իրանի ժողովրդի մեծամասնությունը, եթե ԱՄՆ-ը նորից հարվածներ հասցնի Իրանին։
Ըստ նրա՝ Իրանն էլ պատրաստ է պատասխանել։ «Նրանք կարող են խորտակի մեկ-երկու ավիակիր, հրթիռային զենքով մի քանի էսկադրային ականակիր կամ լրջորեն կվնասի նմանատիպ նավերը։ Կարող են ամերիկացիներ զոհվել բազաներում, բազաները կարող են ավերվել»,- ասել է նա՝ նշելով, որ հենց այդ պատճառով էլ ամերիկացիները դուրս են բերում իրենց զորքերը։
Քաղաքագետը նաև նկատել է, որ իրավիճակը մնում է առեղծվածային, քանի որ պարզ չէ, թե ինչպես կպահի իրեն Իրանի քաղաքացիների մեծամասնությունը։ Նա նշել է, որ անորոշ է նաև այն, թե ինչ քայլեր են ձեռնարկում իշխանությունները՝ հատկապես այն առումով, թե արդյոք նրանք պատրաստ են ընդառաջ գնալ հասարակությանը և ավելի ազատացնել մասնավոր կյանքը։
«Իրանում մասնավոր կյանքն ճնշված է, քանի որ համարվում է «մեղսալի»։ Իշխանության հիմնական գաղափարը բարքերի շտկումն է։ Եվ հենց դրա պատճառով են մարդիկ չարացած ռեժիմի դեմ, որովհետև տնտեսական խնդիրները, մյուսների հետ մեկտեղ, ընկալվում են որպես նորմալ կյանքի համար արհեստականորեն ստեղծված արգելքներ»,- ասել է Կոլտաշովը՝ նշելով, որ երիտասարդությունը դժգոհ է նորմալ կյանքի բացակայությունից։
Նրա խոսքով՝ իշխանությունները խորհրդակցում են Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ փորձելով գտնել ելք այս իրավիճակից։ Կոլտաշովը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր օգնել Իրանին դուրս գալ այս ճգնաժամից, և նրանց անհրաժեշտ է վերափոխել քաղաքական կարգը՝ դարձնելով այն ոչ թե իսլամական հանրապետություն։